Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Western Armenian


սրի → սուր (noun)
Singular • Genitive case
Singular • Dative case
 Словарь

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 424։

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 425։


ՍՈՒՐ
գոյական
    1. սուսեր, թուր, նրան։
    2. իշխանութիւն։
    3. Տե՛ս տակը։


ՍՈՒՐ
ածական
    1. սրածայր։
    2. հատու, կտրուկ։
    3. (ցաւ՝) սաստիկ։
    4. (միտք՝) կորովի։
    5. (լսողութիւն՝ հոտառութիւն՝) նուրբ։
    6. (ձայն՝) զիլ։
    7. Տե՛ս վրան։

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 455
Новинка
1. ՍՈՒՐ (սրոյ), սրի
գոյական
    1. Սառը զէնք, բաղկացած միասայրի կամ երկսայրի, սրածայր կամ բութ ծայրով պողպատեայ շեղբից և երախակալից, որ կրում են կողքից կախած և որով հարուածում են կամ ծակում հակառակորդին. թուր, դաշոյն, վաղակ։

    2. Ածելի։

⨀հին նշանակութիւն 3. Ընդհանրապէս՝ դանակ, կտրոց։

✽հազուադէպ նշանակութիւն 4. Բահի բերանը։

    5. Նմանութեամբ Շարականի երաժշտական խազերից մէկը, որ կեռ սրի ձեւ ունի։

Փոխաբերաբար
    6. Ոյժ, բռնութիւն։

    7. Արիւնհեղութիւն, կոտորած։

⨀հին նշանակութիւն 8. Ժանտախտ։

⨀հին նշանակութիւն 9. Հիւանդութիւն, որի ժամանակ մարդ միշտ քաղց է զգում և որքան ուտում է՝ չի կշտանում. մշտաքաղց, շնաքաղց, նաժ (bulimia)։

Բաղադրեալ Բայեր




2. ՍՈՒՐ (սրոյ), սրի
ածական
    1. Շատ բարակ շեղբ կամ բերան ունեցող, հեշտ կտրող, հատու։ Հակառակը՝ Բութ։

    2. Շատ բարակ ու նուրբ ծայր ունեցող, հեշտ ծակող, խայթիչ։ Հակառակը՝ Բութ, գուլ։


Նմանութեամբ
    3. Ծակող, կտրուկ, ազդու։

    4. Սաստիկ, ուժգին։

    5. Զիլ և բարձր, սլլիկ։

    6. Նուրբ, զգայուն։

    7. Սրի պէս կտրող անցնող, արագ։


գոյական
⨀հին նշանակութիւն 8. Սրութիւն։

մակբայ
    9. Սուր կերպով։

Դարձուածքներ




Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2013
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1078
Новинка
(beta)
ՆՈՒՐԲ
ածական
    1. լայնական կտրուածքով շատ փոքր՝ նեղ. բարակ, աննշան հաստութիւն ունեցող.
    2. ոչ-հաստ նիւթեղէնէ պատրաստուած՝ հիւսուած. նրբաթել.
    3. թափանցիկ, անօսր (շատ նուրբ).
    4. ոչ-խոշորակազմ (մարմին). վայելուչ, շնորհալի, բարեկազմ, սլացիկ.
    5. գեղեցիկ եւ նրբագիծ.
    6. սուր, բարձր, բարակ (ձայն).
    7. մանր՝ մանրագոյն մասնիկներէ՝ հատիկներէ բաղկացած.
    8. մեծ ուշադրութիւն եւ մանրակրկիտ աշխատանք պահանջող.
    9. զգայուն եւ խորաթափանց մօտեցում պահանջող.
    10. սուր, խորաթափանց, նրբամիտ, խորիմաստ.
    11. բարձր զգացողութիւն՝ ընկալում ունեցող.
    12. մանրամասնութիւները ընդգրկող. հանգամանալից.
    13. շատ փոքր՝ թոյլ, հազիւ նշմարելի.
    14. կիրթ, բարեկիրթ, ազնիւ.
    15. զգայուն.
    16. քօղարկուած, ոչ-բացայայտ.
    17. մեղմ, քնքուշ, թեթեւ.
    18. խորամանկութեամբ նիւթուած՝ պատրաստուած.
    19. սուղ, կակուղ, լերկ (տառ).
    20. խրթին։

Տեսակներ










Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1735
Новинка
(beta)
ՍՈՒՐ
գոյական
    1. երկար դանակի նմանող՝ միասայրի կամ երկսայրի՝ կտրող կամ վիրաւորող զէնք. թուր, սուսեր, դաշոյն.
    2. ածելի, զմելի.
    3. դանակ, կտրոց.
    4. երաժշտական խազերէն մէկը, որ կեռ սուրի ձեւ ունի.
    5. (Փոխաբերական իմաստ) ուժի՝ բռնութեան միջոց.
    6. (Փոխաբերական իմաստ) արիւնահեղութիւն, կոտորած, սպանդ.
    7. (Փոխաբերական իմաստ) պատժական միջոց։

Բաղադրեալ Բայեր













Դարձուածքներ


ՍՈՒՐ
ածական
    1. շատ բարակ շեղբ՝ բերան ունեցող. հատու, կտրուկ, սրաբերան.
    2. շատ բարակ եւ ծակող ծայր ունեցող. սրածայր, սայրասուր, խայթող, խոցող.
    3. (Փոխաբերական իմաստ) կտրուկ, հատու, ազդու.
    4. աստիճանաբար բարակցող՝ նեղցող. սրաձեւ.
    5. (Փոխաբերական իմաստ) սաստիկ, ուժգին (ցաւ).
    6. (Փոխաբերական իմաստ) զիլ եւ բարձր (ձայն).
    7. (Փոխաբերական իմաստ) նուրբ, զգայուն (լսողութիւն՝ հոտառութիւն).
    8. (Փոխաբերական իմաստ) կորովի, թափանցող (միտք).
    9. (Փոխաբերական իմաստ) սրամիտ.
    10. (Փոխաբերական իմաստ) սրընթաց, արագ.
    11. (Փոխաբերական իմաստ) տագնապալից.
    12. (Փոխաբերական իմաստ) կտրուկ, շեշտակի:

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ



Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2150
Новинка
(beta)

Похожие слова
շռի
 Usage beta 50 citations 

Usage of matching Word Forms


Новинка Explore the usage of the word form սրի in the Corpus of Western Armenian.
Найти слово "սրի" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations