Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


նետէ → նետել (բայ)
Ներկայ ժամանակ • Ստորադասական եղանակ • Երրորդ դէմք • Եզակի
Հրամայական եղանակ • Եզակի
նետէ → նետ (գոյական)
Եզակի • Բացառական հոլով
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 333։







Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 363
ՆՈՐ
ՆԵՏԵԼ նետեցի
ներգործական բայ
    1. (Սկզբնական նշանակութեամբ) Աղեղը նետով զինել, նետը դնել աղեղի վրայ, պատրաստել արձակելու։
    2. Նետը աղեղով արձակել։

Նմանութեամբ
    3. Թափով արձակել, շպրտել։

    4. Հրացան արձակել։

    5. Հատ-հատ անձրեւի կաթիլ կամ կարկուտ գալ։
    6. Դէն ձգել։

    7. Յորդութեամբ՝ ուժով հոսել։

    8. Վիժել։
    9. Փուք արձակել։
    10. Խոշոր քայլեր անել, ոտները մեծ-մեծ բանալ։
    11. Ըմպելիքը որկորից ներս շպրտել, կոնծել։

    12. Գոյնը տալ՝ փոխել, դժգունել։

    13. Խօսք մէջ ձգել, ակնարկութիւն անել, կողմնակի կերպով մի բան ասել մէկին։

    14. Գզել, ձաղկել։
Բաղադրեալ Բայեր

ՆԵՏՎԵԼ նետվեցի


ՆԵՏ նետի (նետից)
գոյական
    1. Բարակ ու կլոր փայտի կամ եղէգի ձող, մի ծայրը մետաղէ սլաք հագցրած և միւս ծայրին փետուր կպցրած, որը աղեղով արձակում էին թշնամու կամ որսի վրայ։

+գաւառական նշանակութիւն 2. Նմանութեամբ Առաստաղի մեծ գերան, որի վրայ շարվում են փոքր գերանները։

+գաւառական նշանակութիւն 3. Փոքր գերան, որ նեցուկ է դրվում շէնքի գերաններին։

+գաւառական նշանակութիւն 4. Գորգի ոստայնի վերեւի և վարի հաստ գերաններից ամեն մէկը։

+գաւառական նշանակութիւն 5. (Ծածկաբանութիւն) Կանգուն, արշին։

    6. Մի լիցքի՝ մի նետելու վառօդ։
✽հազուադէպ նշանակութիւն 7. (Կրօնական) Շանթ, կայծակ, որ իբրեւ թէ աստուած արձակում է իւր աղեղից։

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1599
ՆՈՐ
(beta)
ՆԵՏԵԼ
ներգործական բայ
    1. որեւէ բան ձեռքով հեռու ձգել՝ արձակել. շպրտել.

    2. ձեռքէն՝ գիրկէն՝ կռնակէն՝ ուսէն եւ այլն վար ձգել.

    3. որեւէ տեղ՝ որեւէ բանի մէջ ձգել՝ թողուլ՝ դնել. օրինակ՝
    4. նետ արձակել.

    5. թողուլ, լքել.

    6. (Փոխաբերական իմաստ) կոնծել.

    7. (Փոխաբերական իմաստ) գահավիժել.

    8. (Փոխաբերական իմաստ) ակնարկը՝ հայեացքը ուղղել՝ ձգել.

    9. գզել (բուրդ՝ բամպակ)։

Բաղադրեալ Բայեր




















Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1688
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1689
ՆՈՐ
(beta)

Նման բառեր
մէտէ
 Գործածութիւն փորձնական 9 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել նետէ բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «նետէ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու