Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


ՎԱՌԵԼ → վառել (բայ)
(Աներեւոյթ) • Ուղղական հոլով
(Աներեւոյթ) • Հայցական հոլով
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 312։





Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 467
ՆՈՐ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2064
ՆՈՐ
(beta)
ՎԱՌԵԼ
ներգործական բայ
    1. վառուելու՝ այրուելու ատակ նիւթը կրակով՝ կայծով եւ այլնով այրել. արծարծել, բռնկեցնել, բոցավառել.
    2. կանթեղի՝ մոմի եւ այլնի պատրոյգին՝ այրուող մասին կրակ՝ ելեկտրականութիւն տալով լուսաւորել՝ բոցավառել.
    3. տաքցնել, ջեռուցել.
    4. իբրեւ վառելանիւթ գործածել՝ օգտագործել.
    5. իբրեւ վառելանիւթ գործածելով սպառել՝ այրել.
    6. ջերմութեամբ ցամքեցնել. չորցնել, խանձել.
    7. սաստիկ ջերմութեամբ նեղել. այրել, կիզել.
    8. կրակի տալ. հրդեհել, հրկիզել.
    9. ելեկտրական կոճակը բանալ՝ միացնել հոսանքին.
    10. լուսաւորել.
    11. անհրաժեշտ եփէն աւելի ըրած ըլլալ. այրել.
    12. անհրաժեշտ ջերմութենէն աւելի տալով՝ այրել.
    13. (Փոխաբերական իմաստ) շատ կծու կամ տաք բանով այրել.
    14. (Փոխաբերական իմաստ) հոգեկան ցաւ՝ տառապանք պատճառել.
    15. (Փոխաբերական իմաստ) տանջել, չարչարել.
    16. (Փոխաբերական իմաստ) ոգեւորել, խանդավառել.
    17. ծխիկը՝ ծխամորճը վառել.
    18. մարմնի վրայ այրուածք՝ վէրք յառաջացնել.
    19. խանձել, խարել (վէրքը).
    20. տոչորել, տաղել (վէրքը).
    21. (Փոխաբերական իմաստ) մեծ վնաս հասցնել. զոհել։

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2197
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2198
ՆՈՐ
(beta)

Նման բառեր
մոռդը
մորդը
մորթը
մօրդը
նորդը
 Հակառակ Բառարանի Որոնում ՆՈՐ 6 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը