Dictionnaire
Dictionnaire
Text Corpus
Corpus
Polices
Polices
français
հայերէն
English
русский
Deutsch
Türkçe
Vérificateur d'orthographe arménien
téléchargez HySpell maintenant
arménien
Arm
|
arménien-anglais
Arm-Eng
|
anglais-arménien
Eng-Arm
|
arménien-français
Arm-Fre
|
français-arménien
Fre-Arm
Dictionnaire
ՕՐ
գոյական
1.
24
ժամուան
միջոց
՝
որուն
ընթացքին
երկրագունդը
ինքն
իր
վրայ
մէկ
թաւալում
կ՚ընէ
.
գիշեր-ցերեկ
.
2.
12
ժամուան
միջոց
՝
որուն
ընթացքին
արեւը
կը լուսաւորէ
աշխարհը
.
օրուան
լոյս
եղած
ժամանակը
՝
առաւօտէն
մինչեւ
երեկոյ
.
ցերեկ
,
տիւ
.
3.
առաւօտ
,
լուսածագ
.
4.
մթնոլորտային
վիճակ
.
եղանակ
.
5.
աշխատանքի
համար
սահմանուած
որոշ
ժամեր
մէկ
օրուան
մէջ
.
աշխատօր
.
6.
ժամանակ
,
ժամանակաշրջան
,
դարաշրջան
.
7.
վիճակ
,
կացութիւն
,
դրութիւն
.
8.
որոշ
անցքի
՝
դէպքի
եւ
այլնի
տարելիցի
կամ
տարեդարձի
օրը
.
9.
շաբթուան
եօթը
օրերէն
որեւէ
մէկը
.
10.
ժամանակամիջոց
,
ժամկէտ
.
11.
կեանքի
ընթացք
՝
տեւողութիւն
.
12.
տարիք
,
հասակ
.
13.
ուղեւորութեան
՝
ճամբորդութեան
միօրեայ
միջոցի
՝
ճամբու
տարածութիւն
՝
հեռաւորութիւն
:
Տեսակներ
—
Ամէն
օրուան
՝
հանապազօրեայ
:
—
Այսօրուան
յաջորդ
՝
վաղը
:
—
Երէկ
չէ
առջի
՝
եռանդ
։
—
Ծնունդի
՝
Զատիկի
նախընթաց
՝
խթում
,
նախատօնակ
։
—
Հասարակ
՝
կէսօր
,
միջօրէ
,
միօրեայ
:
—
Մահուան
տարեդարձի
՝
տարելից
։
—
Նախընթաց
՝
նախօրեակ
:
—
Նոր
տարուան
՝
ամանոր
,
կաղանդ
,
տարեգլուխ
,
տարեմուտ
։
—
Ուտիքի
՝
մսուտու
,
ուտիս
:
—
Պահքի
՝
կատիկ
,
պահեցողութեան օր
։
—
Վճարման
՝
վճարօր
,
պայմանաժամ
,
ժամկէտ
(
փոխ-գիրի
՝
մուրհակի
):
—
Տօնական
՝
տօն
:
Բաղադրեալ Բայեր
Այս օրին հասնիլ
չէզոք
բայ
այս
վիճակին
(
ընդհանրապէս
՝
գէշ
)
հասնիլ
:
Մէկուն օրը բացուիլ յաջող
ներգործական
բայ
նպաստաւոր
դրութիւն
ստեղծուիլ
մէկուն
համար
։
Շան օրը ձգել
ներգործական
բայ
գէշ
վիճակի
հասցնել
,
նեղել
,
խայտառակել
։
Շան օրի մէջ գտնուիլ
,
շան օրի մէջ ըլլալ
չէզոք
բայ
գէշ
՝
խայտառակ
վիճակի
մէջ
գտնուիլ
՝
ըլլալ
։
Օր աշխատիլ
,
օր ուտել
չէզոք
բայ
օրական
աշխատանքով
ապրիլ
,
ուրիշ
եկամուտ
չունենալ
։
Օր արեւ չունենալ
,
օր արեւ չտեսնել
ներգործական
բայ
1.
հանգիստ
՝
բախտաւոր
կեանք
չունենալ
՝
չտեսնել
.
2.
վաղամեռ
ըլլալ
:
Օր տալ
ներգործական
բայ
1.
հանգիստ
կեանք
տալ
,
ձգել
՝
որ
հանգիստ
ապրի
.
2.
ժամանակամիջոց
տալ
,
ժամկէտը
երկարաձգել
:
Օր տեսնել
չէզոք
բայ
հանգիստ
կեանքով
ապրիլ
,
խաղաղ
եւ
երջանիկ
ապրիլ
,
օր-արեւ
տեսնել
։
Օր ցուցնել
ներգործական
բայ
նոյնն
է
՝
Օր տալ
(
թիւ
1
)։
Օրերը լեցուիլ
չէզոք
բայ
ծննդաբերութեան
օրերը
մօտենալ
։
«Օրերը քեզի» ըսել
ներգործական
բայ
1.
հանգուցեալին
մահով
՝
անոր
կորսնցուցած
կեանքի
օրերը
քեզի
շնորհուի
(
կ՚ըսուի
ցաւակցութեան
ատեն
).
2.
շատ
ապրիս
։
Օրը անցնիլ
չէզոք
բայ
1.
պայմանադրուած
օրը
անցնիլ
,
ժամկէտը
անցնիլ
.
2.
օրը
իրիկուն
ըլլալ
:
Օրը-արեւը փճանալ
չէզոք
բայ
դժբախտանալ
,
կեանքը
սեւ
ըլլալ
՝
դառնալ
։
Օրը բացուիլ
չէզոք
բայ
1.
լուսնալ
.
2.
եղանակը
պարզուիլ
.
3.
նպաստաւոր
՝
բարւոք
վիճակ
՝
դրութիւն
ստեղծուիլ
:
Օրը երթալ
չէզոք
բայ
օրը
անցնիլ
,
երեկոյանալ
,
իրիկնանալ
:
Օրը իրիկուն ընել
չէզոք
բայ
մթնցնել
՝
ամբողջ
օրը
անցընել
,
օրը
մթնցնել
։
Օրը մաշեցնել
չէզոք
բայ
օրը
՝
կեանքը
յումպէտս
վատնել
.
սպառել
։
Օրը մէկ ժում հաց ուտել
ներգործական
բայ
օրը
մէկ
անգամ
ճաշել
։
Օրը սեւ ու մթին (մութ) ըլլալ
չէզոք
բայ
կեանքը
թշուառութեան
՝
դժբախտութեան
մէջ
անցընել
:
Օրը օր ընել
ներգործական
բայ
լաւ
կեանք
վարել
,
ուրախ
կեանք
վարել
,
երջանիկ
կեանք
վարել
՝
ապրիլ
:
Դարձուածքներ
Իր օրին
1.
իր
ժամանակին
.
2.
անցեալին
:
Լուր օր
,
պարզ օր
գոյական
գործի
օր
,
աշխատանքի
օր
,
աշխատօր
:
Ծննդեան օր
գոյական
տարեդարձ
։
Նեղ օր
դժուար
վիճակ
,
նեղութիւններու
օր
:
Օր մը
երբեմն
,
երբեւիցէ
:
Օրական թերթ
օրաթերթ
,
օրագիր
,
լրագիր
։
Օրական վարձք
օրավարձ
,
աւուրչէք
։
Օրէ օր
,
օր քան զօր
օրըստօրէ
:
Օրուան հաշիւ
օրհաշիւ
(
օրահաշիւ
)։
Օրուան ուտելիք
օրապահիկ
,
ոգեպահիկ
,
կերակուր
։
Այս օրերս
մօտ
(
մօտիկ
)՝
այս
ժամանակներս
(
քիչ
առաջ
կամ
ետք
)։
Այս օրուան լոյսը չես տեսներ
քեզ
կը
սպաննեմ
՝
կը
սատկեցնեմ
:
Աստծու օրը
ամէն
օր
:
Աստուած այն օրը չտայ չցուցնէ (բարեմաղթութիւն)
Աստուած
չընէ
,
Աստուած
հեռու
ընէ
՝
պահէ
:
Աւուր հացի կարօտ
ուտելու
հացի
կարօտ
,
շատ
աղքատ
՝
թշուառ
։
Բարեկամը նեղ օրուան համար է
բարեկամին
անհրաժեշտութիւնը
նեղ
օրուան
ընթացքին
՝
մէջ
կը
զգացուի
:
Գայլը ամպ (ամպոտ) օրը կ՚ուրախանայ
,
ամպ (ամպոտ) օրը գայլին հարսանիք է
ամպոտ
օրը
մարդիկ
տուներէ
ներս
քաշուելով
՝
գայլերուն
առիթ
կը
ստեղծուի
որսի
:
Գէշ օրն ինծի
,
գէշ հարսը քեզի (անէծք)
գէշ
օրը
վաղանցուկ
երեւոյթ
է
,
սակայն
գէշ
հարսը
մնայուն
փորձանք
։
էլի [ժողովուրդ՝ հաւաքականութիւն] հետ օրը Զատիկ է
հաւաքականութեան
հետ
օրը
անցընելը
՝
տօնի
՝
տօնական
օրի
ուրախութիւն
կ՚առթէ
:
Լայն օրդ նեղ ըրէ, որ նեղ օրդ լայն ապրիս
,
Լայն օրդ նեղ ըրէ, որպէսզի նեղ օրդ լայն ապրիս
տնտեսագէտ
՝
խոհեմ
եղիր
,
որպէսզի
չսնանկանաս
՝
թշուառ
օրերու
մէջ
չիյնաս
։
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ
բարիքն
ու
չարիքը
ըստ
արժանւոյն
կը
հատուցուին
։
Բարիք
տուր
,
որպէսզի
բարիքով
վարձատրեմ
քեզ
։
Ո՞ր օրուան բարեկամ ենք
ինչպէ՞ս
պէտք
է
երեւի
մեր
բարեկամութիւնը
(
կ՚ըսուի
՝
ակնկալուած
գործակցութեան
մը
պարագային
):
Ո՞ր օրուան կը սպասես
1.
այլեւս
ինչո՞ւ
կը
սպասես
.
2.
գործադրէ՛
որոշումդ
՝
ծրագիրդ
(
դրական
կամ
ժխտական
)։
Սեւ գիրը կարմիր օրեր կը բերէ
այբուբենը
՝
գիրը
՝
գիրքը
՝
ուսումը
մարդը
կը
լուսաւորէ
,
կարդացողը
կրթուած
՝
լուսամիտ
կ՚ըլլայ
։
Սպիտակ փողը՝ դրամը սեւ օրուան համար է
դրամը
նեղ
օրերուն
անհրաժեշտ
է
։
Վա՜յ իմ (մեր՝ ձեր՝ անոր եւ այլն) օրին
աւա՜ղ
,
ի՜նչ
գէշ
օրի
հասանք
,
ի՜նչ
դժբախտ
ենք
:
Քանի մը օրուան հարց է
1.
նոր
ծագած
հարց
մըն
է
.
2.
քանի
մը
օրէն
կը
լուծուի
՝
կ՚իրականանայ
:
Օր առաջ
1.
նախօրօք
,
կանխօրօք
,
վաղօրօք
.
2.
որքան
կարելի
է
շուտ
,
հնարավորին
չափ
շուտ
՝
կանուխ
:
Օր կ՚երթայ
,
օրուան ղատէն [փորձանք] չ՚երթար՝ կը մնայ
ինչ
որ
ըլլալու
է
՝
պիտի
ըլլայ
՝
պատահի
:
Օր մը երկու
երկու
օր
մը
,
քանի
մը
օր
։
Օր մը չէ օր մը
որեւէ
օր
,
երբեւիցէ
։
Օր չանցած
առանց
օր
անցընելու
,
իսկոյն
։
Օր օրի վրայ
օրէ
օր
աւելի
եւ
աւելի
։
Օրդ սեւնայ
,
արեւդ սեւնայ
(
անէծք
)
թշուառ
ըլլաս
,
դժբախտանաս
։
Օրերդ շատ ըլլան
(
բարեմաղթութիւն
)
շատ
ապրիս
,
երկար
ապրիս
։
Օրերէն օր մը
1.
ժամանակ
մը
,
երբեմն
,
երբեւիցէ
.
2.
անգամ
մը
,
ինչ-որ
ժամանակ
.
3.
անցեալին
։
Օրերը համրուած են
ապրելիք
չունի
,
շուտով
կը
մահանայ
՝
կը
մեռնի
:
Օրերով
1.
ամբողջ
օրեր
.
2.
քանի
մը
օր
։
Օրերու կարաւան
օրերու
յաջորդական
շարք
՝
ընթացք
:
Օրը գայ, բարին հետը
բարեմաղթութիւն
,
որ
ապագային
կատարուելիք
գործի
ժամանակ
՝
հանգամանքները
նպաստաւոր
ըլլան
:
Օրը իրիկուն դարձաւ
,
օրը իրիկուն եղաւ
շատ
ժամանակ
եղաւ
,
ուշացաւ
:
Օրը մէկ
1.
օրը
անգամ
մը
.
2.
ամէն
օր
կրկնելով
։
Օրը ցերեկով
ցերեկ
՝
լոյս
ժամանակ
.
բոլորին
աչքին
առջեւ
,
բոլորին
գիտութեամբ
,
բացայայտօրէն
:
Օրը օրին
1.
ամէն
օր
,
յաջորդաբար
.
2.
օրըստօրէ
,
օրէօր
,
հետըզհետէ
:
Օրին
1.
նոյն
օրը
.
2.
ժամանակին
,
անցեալին
:
Օրն ի բուն
ամբողջ
օրը
։
Օրուան հարց
ժամանակակից
հարց
,
որով
բոլորը
հետաքրքրուած
են
:
Օրուան հերոս
ան
որ
ներկայիս
՝
որոշ
ժամանակ
կը
գրաւէ
ընդհանուր
ուշադրութիւնը
։
Յարակից Բառեր
—
Նախապէս
՝
կանխաւ
,
կանխօրօք
:
—
Օրուան
՝
ժողովի
կարգ
՝
օրակարգ
,
օրանիւթ
:
Ամսանուն
(
թիւով
13
).
1
.
Նաւասարդ
(
հռոոմէացիներու
Օգոստոս
ամիսը
).
2
.
Հոռի
.
3
.
Սահմի
.
4
.
Տրէ
կամ
Տրեւ
.
5
.
Քաղոց
.
6
.
Արաց
.
7
.
Մեհեկի
կամ
Մեհեկան
.
8
.
Արեգ
.
9
.
Ահեկան
.
10
.
Մարերի
.
11
.
Մարգաց
.
12
.
Հրոտից
։
Յաւելեաց
-
5-6
օրերը
(
360
է
ն
ետք
)։
Հեթանոս
հայերը
տարին
կը
բաժնէին
12
հաւասար
ամիսի
(
իւրաքանչիւրը
՝
30
օր
) :
13
ր
դը
՝
Յաւելեացամիսն
էր
:
Առանձին
անուանակոչում
(
օրանուն
)
ունեցած
են
հայկական
հին
ամսուան
30
օրերը
-
1
.
Արեգ
.
2
.
Հրանդ
.
3
.
Արամերէն
4
.
Մարգար
.
5
.
Ահրանք
.
6
.
Մազդեղ
.
7
.
Աստղիկ
.
8
.
Միհր
.
9
.
Շփոթաբեր
.
10
.
Մուրց
.
11
.
Երեզկան
.
12
.
Անի
.
13
.
Պարխար
.
14
.
Վանատուր
.
15
.
Արամազդ
.
16
.
Մանի
.
17
.
Ասակ
.
18
.
Մասիս
.
19
.
Անահիտ
.
20
.
Արագած
.
21
.
Գրգուռ
կամ
Գորգոր
.
22
.
Կորդի
կամ
Կորդուիք
.
23
.
Ծմակ
.
24
.
Լուսնակ
.
25
.
Ցրօն
.
26
.
Նպատ
.
27
.
Վահագն
.
28
.
Սիմ
.
29
.
Վարագ
.
30
.
Գիշերավար
:
Գիշերուան
ժամերը
-
1
.
Խաւարուկ
.
2
.
Աղջամուղջ
.
3
.
Մթացեալ
.
4
.
Շաղաւօտ
.
5
.
Կամաւօտ
.
6
.
Բաւական
.
7
.
Հաւաթափեալ
կամ
Խօթափեալ
.
8
.
Գիզակ
.
9
.
Լուսաճեմ
.
10
.
Առաւօտ
.
11
.
Լուսափայլ
.
12
.
Փայլածու
:
Ցերեկուան
ժամերը
.
1
.
Այգ
.
2
.
Ծայգ
.
3
.
Ծայրացեալ
.
4
.
Ճառագայթեալ
.
5
.
Շառաւիղեալ
.
6
.
Երկրատես
.
7
.
Շանթակող
.
8
.
Հրակաթ
.
9
.
Հուր
Փայլեալ
.
10
.
Թաղանթեալ
.
11
.
Արագոտ
.
12
.
Արփող
։
Source:
Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան,
Հայոց լեզուի նոր բառարան
. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992):
p. 2468
Nouveau!
(beta)
Aussi la recherche pour "
օր մը
" dans ces dictionnaires:
(2009)
Հայերեն-ֆրանսերեն բառարան
(1926)
Բառարան հայերէն-գաղղիերէն
(1925)
Բառարան հայերէն-ֆրանսերէն
(1915)
Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն
Classical Armenian
(1861)
Բառգիրք հայ-գաղղիարէն
Place names
(2009)
Աշխարհագրական անունների ցանկ
- [Հայերեն-ֆրանսերեն բառարան]
Plant names
(1981)
Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան
(1895)
Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն
Specialized
(1891)
Համառօտ բառգիրք գիտութեանց եւ արուեստից եւ գեղեցիկ դպրութեանց
- [Dictionnaire des Arts, des Sciences et des Lettres]
Morphology Settings
Western Armenian
Eastern Armenian
Show Morphological Analysis for
Show Morphology Filters
Show Matching Word Forms
Show Matching Lexemes